Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը. «Փաստ»

Փետրվար 29,2024 09:00

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը: Վերջին նման տեղեկությունը, եթե չենք սխալվում, Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին ջարդելու, ոչնչացնելու մասին էր: Մինչ այդ էլ հաղորդվել էր ամենատարբեր արձանների վնասման կամ ոչնչացման մասին: Դա դեռ այն է, ինչին այս կամ այն կերպ կարողանում ենք տեղեկանալ:

Իսկ որքան բաներ կան, որոնց մասին կարող ենք միայն կռահել՝ առանց ստույգ տեղեկությունների: Իսկ տեղեկանում ենք, որովհետև կա էնտուզիաստների խումբ, որը հետևում է նման լուրերին, ադրբեջանական համացանցային աղբյուրներին, համեմատում լուսանկարները, պատկերները և գրանցած փաստերի հիման վրա հայտնում թշնամու կողմից բարբարոսության դրսևորման հերթական արձանագրված ու ապացուցելի փաստի մասին:

Տրամաբանական կլիներ, եթե նման աշխատանքն իրականացվեր պետական կառույցների կողմից, բայց Փաշինյանի իշխանության պայմաններում, հասկանալի է, նման բան ակնկալելը ինքնածաղրանքի կնմանվեր:

Սկզբունքորեն, ի՞նչ մի զարմանալու բան կա նրանում, ինչ անում են ադրբեջանական թուրքերը կամ ադրբեջանական հրոսակները: Մի՞թե կար որևէ ողջամիտ հայ մարդ, որը այլ բան էր սպասում: Պա՞րզ չէր, որ ադրբեջանական թուրքերը, Հայաստանի մորթապաշտ իշխանության թողտվությամբ, զավթելով ու հայաթափելով Արցախը, դրանից հետո սկսելու են համակարգված վերացնել Արցախում հայության բազմահազարամյա բնիկ ներկայության բոլոր հետքերը, առաջին հերթին՝ պատմական, ճարտարապետական, ազգային նկարագրի հետ շաղկապված հուշարձանները: Այն, ինչի մասին մենք տեղեկանում ենք, ընդամենը պատառիկներն են: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական թուրքերը, Ալիևի իշխանությունը համակարգված, պետական մակարդակով, Արցախի բնակավայրերում ոչնչացնում ու ոչնչացնելու է բոլոր գերեզմանատները, բոլոր արձաններն ու հուշարձանները, բոլոր հին ու նոր եկեղեցիները…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829