Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, չհասցրին իմ կարած մանկական տակդիրները վերցնել, պատերազմը սկսվեց․ «Սիրուն կար» ընկերության հիմնադիր. «Ա1+»

Փետրվար 28,2024 23:44

Արցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսյանը հիշում է իր առաջին կարի մեքենան։  Տնտեսագիտություն էր սովորում, բայց  համարձակ մտքերն հագուստի մոդելավորման  ասպարեզում էին։

…Դրական արձագանքներից ոգևորված 2022թ. նոյեմբերի սկզբին Կարինեն որոշեց  հիմնադրել իր բիզնեսը։ Հասցնում էր համատեղել փոքրիկի խնամքը, հաշվապահի աշխատանքը, իսկ երեկոյան ժամանակ էր գտնում ստեղծագործելու: Անհրաժեշտ էր մտածել գեղեցիկ և հիշվող լոգո, բրենդի անուն: Այն պետք է պարտադիր լիներ հայկական և հեշտ արտասանվեր օտար լեզուներով:  Գտնվեց՝ «Սիրուն կար»։

Ընկերության համար դժվարությունները սկսվեցին 2022թ ձմռանը, երբ ադրբեջանցիները արգելափակեցին Լաչինի միջանցքը։ Կտորի ու թելերի պակաս կար։

«Մայրիկները բողոքում էին մանկական տակդիրների պակասից: Ես որոշել էի բազմակի օգտագործման տակդիրներ կարել: Սեպտեմբերի 18-ին կայքում հայտարարություն տեղադրելուց հետո տասնյակ պատվերներ ստացա։ Սեպտեմբերի 18-19-ի  գիշերը չեմ քնել։ Ուզում էի գոնե 3-4 հոգու պատվերները հասցնել կատարել: Ցավոք, չեն հասցրել վերցնել, քանի որ սեպտեմբերի 19-ի կեսօրին վերսկսվեց պատերազմը։ Պատսպարվեցինք նկուղում, և այդ տակդիրները տվեցի այնտեղ գտնվող երեխաներին»,- պատմում է նա։

2023թ սեպտեմբերից Կարինեն ու ամուսինը  Երեւանում են, աշխատում են մասնագիտությամբ, բայց  որոշեց Հայաստանում ևս զբաղվել  հագուստի մոդելավորմամբ։ Ֆինանսավորման  հարցում  օգնել է Եվրասիա Բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Տաթև Ազիզյան

Նյութն ամբողջությամբ՝ «Ա1+»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829