Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը տալիս եք թուրքին, Հայաստանը տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը. առաջինին դիմադրել ենք, պատժում են, երկրորդին դիմադրում ենք, պատժում են. Ստյոպա Սաֆարյան

Փետրվար 28,2024 22:44

ԵԱՏՄ-ից հեռանալու դեպքում դժվարություններ կլինեն ՀՀ տնտեսության համար, բայց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հավատում է՝ հումանիզմը դեռ չի մահացել, ելքեր կգտնվեն:

«Գոնե մի տարածք կա, որտեղ մարդը, նրա իրավունքները… Եվրոպան այդպիսի դաժանություններ չի անում իր անդամների նկատմամբ: Եվ Եվրոպան, եթե Ուկրաինային եւ Մոլդովային տրամադրեց մաքսային ռեժիմ առանց մաքսատուրքերի, մենք էլ կդիմենք, կնայենք դեպի հարավ, կնայենք դեպի արեւելյան շուկաներ: Կվերակողմնորոշվենք, ժամանակ կպահանջվի, մի փոքր վնասներ կկրենք, բայց այդ վնասները համեմատելի չեն լինի այն վնասների հետ, եթե դրանց դիմաց մենք զիջենք երկիր, պետականություն եւ անվտանգություն: Այդ զիջելուց հետո տնտեսության խնդիրներն էլ երկրորդական կլինեն:

Եթե գին ենք վճարելու, ավելի լավ է մենք այդ տնտեսական դժվարությունները կրենք, քան երկիր կորցնենք, ինչ անենք՝ հանձնվե՞նք, այլընտրանքը մեզ թողել են հանձնվելը: Ռուսական պլանի դեպքում, Արցախը՝որպես օրինակ, մեզ ասել են՝ Արցախը տալիս եք թուրքին, Հայաստանը տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը: Բայց ոչ մեկը չենք ընդունել, առաջինին դիմադրել ենք, պատժում են, երկրորդին դիմադրում ենք, պատժում են: Իսկ մյուս դաշտում մեզ անկեղծորեն ասում են, Արցախի հարցում ձեզ չենք կարող օգնել, բայց գոնե ՀՀ-ն պահպանելու հարցում կարող ենք օգնել: Այսպես ասած մեր եվրոպական որոշ գործընկերների հայտարարությունները դրա մասին են:

Հիմա ի՞նչ անենք նստենք ռուսական դաշտում, որ երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք՝ գոնե Հայաստանը պաշտպանելու համար, ես կարծում եմ՝ երկրորդ տարբերակը պետք է ընտրենք»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829