Ավստրիայի Գրաց քաղաքում ընթանում է Եվա Մոզերի հուշամրցաշարը, որին մասնակցող տասը շախմատիստուհիների մեջ է նաեւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:
Խաղացված չորս տուրից հետո Մկրտչյանը վաստակել է 2,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ