Aravot.am-ի տեղեկություններով՝ 5 տարեկան տղայի եւ 2 տարեկան այլ երկու երեխաների նկատմամբ գումարի դիմաց սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող անձը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն՝ ոստիկանների կողմից ոստիկանության շենքում խոշտանգվելու դեպքով:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իր երեք երեխաների նկատմամբ նախ ինքն էր սեռական ոտնձգություն կատարել, հետո գումարի դիմաց հանձնել ընկերոջը, վերջինս նույնպես սեռական ոտնձգություն էր իրականացրել երեխաների նկատմամբ:
Նշված երկու տղամարդիկ կալանավորվել են, քննություն է կատարվում: