Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը:
Նախորդ նիստում հայցվոր եւ պատասխանող կողմերը ներկայացրել էին մի շարք միջնորդություններ, որոնց վերաբերյալ այսօր կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները եւ ներկայացրեցին այլ միջնորդություններ, որոնց բավարարման համար կողմերին կրկին ժամանակ է հարկավոր: Այսօրվա նիստը նույնպես հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ