Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզեպ Բորել. «Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին և լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար»

Փետրվար 28,2024 21:01

Հատվածներ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկ  կայացած Եվրախորհրդարանի նիստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին ելույթից․

«Մենք գտնվում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմական փուլում: Դրանք երբեք ավելի ուժեղ չեն եղել, քան այսօր։ Սա հաստատվեց երկու շաբաթ առաջ՝ ԵՄ-Հայաստան գործընկերության հինգերորդ խորհրդում։ Դեռ հոկտեմբերին այս լիագումար նիստում վարչապետ Փաշինյանը շատ հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանը։ Ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը հանձնարարել է բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին՝ ուսումնասիրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները՝ իրենց բոլոր չափումներով: Անցած ամիսների ընթացքում մենք աշխատել ենք այդ ուղղությամբ»:

«Մարդկանց միջև ուժեղացված շփումների համար մենք քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները: Հայաստանն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը այս հարցում, և մենք խրախուսել ենք երկրի ղեկավարությանը՝ ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին և լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար»:

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Մենք մերժում ենք ցանկացած ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք և շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»:

 

«Հայկական ալիք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829