ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպուլյացիայի։
Նիկոլ Փաշինյան, «վերահաս արհավիրք» ասելով՝նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին։
Սերժ Սարգսյանն առաջադրվում էր վարչապետ,որ «վերահաս վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։
Կարդացեք նաև
Ասում ես՝ ինձ չեն զգուշացրել վտանգների մասին։
Չե՞ս ամաչում։
Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին ասել՝ դուք չեք կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար։
Աշոտյանն Արմենն է ասել ՝ ես չեմ ուզում դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։
Ամբողջ ՀՀԿ ֆրակցիան էր քեզ ասում, որ երկիր կառավարելը քո խելքի բանը չէ, Նիկոլ։
Իսկ դու՞…
Ասում էիք՝ մեր հեղափոխությունը Արցախյան շարժումից կարեւոր է։
Սա նոր Սարդարապատ է։
Ու՞մ դեմ Սարդարապատ։Արցախ ազատագրողների՞։
Դու էիր ասում՝ ինչ պետքա, դա էլ բանակցում եմ։
Դու էիր ասում՝ բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ ՝ զրոյական սեփական կետից։
Դու էիր ասում՝ Ալիեւը կառուցողական է։
Արհավիրքը դու էիր ու «Սերժ մերժողները»։
Հեռացվելու ես, փրփուրներից կախվելդ անօգուտ է, Նիկոլ Փաշինյան»։
Քաղաքագիտական աքսիոմ է, որ ցանկացած հեղափոխության առաջին մեղավորը այդ պահի իշխանությունն է։ Դուք եք բերել երկիրը մի վիճակի երբ ասում էին պոլի փեդ լինի Սերժը չլինի։ Ու եկավ պոլի փեդը, դրա համար գնա պատմության համապատասխան Նուբարաշենում նստի ու սուս մնա։ Ոչ դուք ոչ սրանք էս կարուսելը էլ չի լինելու, նոր մարդիկ են պետք։ Ձեր պասերով խաղից հոգնել ենք