ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:
«Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին պատշաճ գնահատականի եւ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից, ինչը նաեւ հանդիսացավ վերջերս ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատճառը»,- ասել է Վիլեն Գաբրիելյանը:
Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի հետեւանքով զոհվածների պաշտոնապես հրապարակված կեղծ թվերին, խոսել այդ ժամանակաշրջանում Բաքվի իշխանությունների հակահայ քաղաքականության մասին:
ՀՀ Ազգային ժողով