Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ-ում շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ իր պապու եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար

Փետրվար 28,2024 18:06

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց, որին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքային մի դրվագ բացահայտել. «Ամիսներ առաջ ես ձեզնից, կամ աշխատակազմը նամակ է ստանում: Գիտեք, որ կառավարության նիստերի դահլիճի մոտ, երբ Հայաստանի վարչապետերի նկարները փակցված են, պատմության մեջ էլի կա մարդ, որ որեւէ փուլում վարչապետ է եղել, բայց իր նկարն այդտեղ բացակայում է: Հիմա այս մարդու նկարն իր տեղում փակցված է եւ մենք մի բան էլ շնորհակալ ենք, որ այդ անարդարությունը օգնել եք մեզ վերականգնել: Նախ, մենք չենք այդ նկարները կախել, մենք երեւի երկու նկար ենք այնտեղ կախել, բայց շնորհակալ ենք, որ ասել եք, մենք էլ տեսել ենք ճիշտ եք ասում»: Փաշինյանը վստահեցրեց, որ բարձրացված հարցերն անարձագանք չեն մնա:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց, որ չգիտեր՝ վարչապետը տեղյակ է: Փաշինյանը պատասխանեց. «Ձեզ թվում էր թաքուն տարել էնտեղ դրե՞լ են, հա՞»:

Գառնիկ Դանիելյանն ասաց. «Պապուս եղբոր մասին է խոսքը: Ես շնորհակալ եմ, որ երկար տարիներ այդ նկարը չի եղել այդտեղ փակցված եւ փակցրել եք»:

Վարչապետը նշեց. «Ձեզ համար ընտանիքի անդամ է, մեզ համար ՀՀ պաշտոնյա է»:

Նա դիմեց ԱԺ նախագահին՝ թույլ տալու, որ Գառնիկ Դանիելյանը եւս մեկ անգամ միկրոֆոնից, ձայնի իրավունքից օգտվի ու բարձրաձայնի պապու անուն ազգանունը: Պատգամավորն էլ ասաց. «Մուշեղ Ներսեսի Դանիելյանի մասին է խոսքը: 37 թվականին բռնաճնշումների ժամանակ ենթարկվել է հալածանքների, տարիներ հետո վերականգնվել է իր անունը ու այսօր իր նկարը փակցված է կառավարության շենքում, որը մեր ընտանիքի համար շատ կարեւոր է եւ շնորհակալ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829