Region Monitor. «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։ Մենք էինք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հանդես եկանք խաղաղ բանակցությունների նախաձեռնությամբ։ Փաստորեն, մենք մշակել ենք խաղաղ կարգավորման հինգ հիմնարար սկզբունքներ և ներկայացրել խաղաղության համաձայնագրի տեքստի նախագիծ։ Ուրեմն, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք այս ամենը պատրաստել։
Ադրբեջանի տարածքները 30 տարի գտնվել են Հայաստանի օկուպացիայի տակ։ Հայերը գրավել են մեր հողերի 20%-ը և ավերել այդ տարածքները, այն ժամանակ մոտ 1 միլիոն մեր հայրենակիցներ տեղահանվել են։ Այս ընթացքում մեր հողերը բռնազավթած Հայաստանն անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը։ Նրանք իրականացրել են Խոջալուի ցեղասպանությունը, որի տարելիցը նշել ենք 2 օր առաջ։
Հիմա մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելուց ու Ղարաբաղում անջատողականության բույնը քանդելուց հետո մենք հարձակման ենք ենթարկվել։ Մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նմանները։ Վերցրեք Ուկրաինան, Ուկրաինան ցանկանում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Գերմանիան և այլ երկրներ զենք են ուղարկում Ուկրաինա: Դուք բոլորդ հայտարարում եք, որ Ուկրաինան պետք է ապահովի իր տարածքային ամբողջականությունը։ Իսկ մե՛ր տարածքային ամբողջականությո՞ւնը։ Արդյո՞ք այս հարցը պակաս կարևոր է, քան Ուկրաինայի հարցը». Իլհամ Ալիև:
Կարդացեք նաև