Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում, արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ներքին Հանդի տարածքում ՌԴ զինվորականներ չկան. հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայվել է ԱԴԾ սահմանապահ կետ։ Ավելի քան 30 տարի հանրապետության սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք անարդյունավետ»,- նշել է Զախարովան:
«Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: