Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԿԽԸ թիմի մեծ մասը մուտք չունի կենտրոնական գրասենյակ և պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործարքների համար. հայտարարություն

Փետրվար 28,2024 17:26

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից՝ պետական ծրագրերով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից 40000+10000 դրամների կանխիկ աջակցության տրամադրման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ  սոցիալական ցանցերում բարձրացված  բողոքների կապակցությամբ հայտնում ենք, որ․

ՀԿԽԸ անձնակազմի մեծ մասը, ս․թ․ փետրվարի 9-ից հրաժարվել է աշխատել նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից անօրինական նշանակված գործադիր տնօրենի հետ, քանի որ վերջինս, նշանակվելու պահից սկսել է սպառնալ աշխատակիցներին քրեական գործերով, եթե նրանք չենթարկվեն իր ապօրինի հրամաններին։

Բացի այդ, փետրվարի 16-ին, նույն տնօրենը թույլ չտվեց փետրվարի 15-ին ՀԿԽԸ 28-րդ արտահերթ համագումարում նախագահ ընտրված Աննա Եղիազարյանի և անձնակազմի մուտքը կենտրոնական գրասենյակ, երբ, այնուամենայնիվ, պատասխանատվություն զգալով շահառուների առաջ, նրանք փորձեցին վերադառնալ աշխատանքի։

Այնպես որ, մինչ օրս ՀԿԽԸ թիմի մեծ մասը մուտք չունի ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակ և պատասխանատվություն չի կրում գրասենյակում իրականացված գործունեության, փաստաթղթերի և գույքի օգտագործման, ինչպես նաև կատարված ֆինանսական գործարքների համար։

(Անօրինական տնօրինության հետ հրաժարվել են աշխատել հետևյալ բաժինների ղեկավարները և աշխատակիցների մեծ  մասը՝ 1 Աղետների կառավարման, 2 Առաջին օգնության, 3 Որոնում ծառայության, 4 Լրատվական և լուսաբանման, 5 Սոցիալ-առողջապահության (փոխարինող), 6 Երիտասարդական, կամավորության և անդամակցության, 7 Կազմակերպության զարգացման, 8 Հաշվապահության, 9. Միջազգային բաժնի վարիչը գտնվում է դեկրետային արձակուրդում, 10 մարզային, տարածքային և, համապատասխանաբար՝ նշված մարզերի բոլոր համայնքային մասնաճյուղերի ղեկավարներն ու անձնակազմը)։

Ցավում ենք, որ ՀԿԽԸ-ն զավթած ապօրինի տնօրինության, նախկին նախագահի և նախկին նախագահության գործողությունների պատճառով տուժում են մեր շահառուները։

ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյանի առաջարկությամբ և ՀԿԽԸ նախագահության որոշմամբ, Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության հայտ է ներկայացված ՀՀ  ԱՆ Իրավաբանական անձանց պետական Ռեգիստրի գործակալություն, որի բավարարումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ՀԿԽԸ թիմը կկարողանա վերականգնել կազմակերպության բնականոն ընթացքը, շտկել ստեղծված իրավիճակը և պատշաճ կերպով շարունակել իրականացնել Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությունը։

Նախկին նախագահի և նրա շրջապատի կողմից Հայկական Կարմիր խաչի ընկերության զավթման հանգամանքների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով․

https://www.facebook.com/ArmenianRedCrossSociety/posts/pfbid037UtKSyynTDorT3rtVegC8KMHTdb7FkhC3kBy2UWr3aR73y5XjWpYG5fvRm1VXC8Jl

https://www.facebook.com/ArmenianRedCrossSociety/posts/pfbid095Vq1HnzaHqvvjWdkAexptRXTPC2TuvBGR5dZufdyisEoKAm7EzpoopmyhUTABHol

https://youtu.be/ze9b57IqHQk?si=hrW9BJg9cxMRu46w

 Բողոքի հղում

https://www.facebook.com/vahe.harutyunyan.106/posts/pfbid02TFhfkRMJhEWWevd6VG51mz8yW5jDApwc4MEKfr2x7PX9B8gAiqzGZaR6i2Yy8kHml

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829