«Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանում հեղաշրջման փորձերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն: ՌԴ պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչերի նույնիսկ նշույլ»,- արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմը այսպիսի մոտեցում է դավանում ինչպես ՀՀ ներկայիս իշխանությունների, այնպես էլ նախկին իշխանությունների և ընդհանրապես ցանկացած ինքնիշխան պետության առնչությամբ», – նշել է նա:
«Հայաստանը՝ որպես դաշնակից, քաջատեղյակ է Կիևի ռեժիմի նկատմամբ մեր դիրքորոշմանը», – ասել է Զախարովան՝ անդրադառնալով՝ ՀՀ Զելենսկու հնարավոր այցին: