Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնդակահարված 8 պետական պաշտոնյաների սպանությունը կոռուպցիայի մասին չէ, այլ՝ պետությունը գլխատելու, որի ուղիղ հետևանքն է մեր պետության այսօրվա վիճակը. Անահիտ Բախշյան

Փետրվար 28,2024 17:01

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ուղղված էր պետության դեմ ու ՀՀ Ազգային ժողովում գնդակահարված 8 պետական պաշտոնյաների սպանությունը կոռուպցիայի մասին չէ, այլ՝ պետությունը գլխատելու, որի ուղիղ հետևանքն է մեր պետության այսօրվա վիճակը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պարոն Սասուն Խաչատրյանին

1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության զոհ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանից

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Խաչատրյան, ս.թ. փետրվարի 5-ին միջնորդություն էի ներկայացրել ԱԱԾ-ի օպերատիվ գործունեության աջակցման վարչություն որոշակի հարցադրումներով, որին ի պատասխան փետրվարի 13-ին ինձ հայտնեցին, որ թիվ 62207199 քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:

Իհարկե, ես շատ տարակուսեցի և նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին մի շարք հարցադրումներով, մասնավորապես, թե ի՞նչ տրամաբանված բացատրություն կա այս հանձնարարությանը: Հուսամ՝ պատասխան կստանամ:

Ի դեպ ասեմ Ձեզ, որ դեռևս 15.01.2020թ. միջնորդել էի ՀՀ գլխավոր դատախազին, որ չեմ վստահում ԱԱԾ-ին և խնդրում եմ այս գործը հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, որը մերժվեց: Այսօր Ձեր ղեկավարած կառույցը կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե, այսինքն այս կոմիտեի գործունեության շեշտը դրվում է կոռուպցիոն քրեական գործառույթների վրա, այնինչ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ուղղված էր պետության դեմ ու ՀՀ Ազգային Ժողովում գնդակահարված 8 պետական պաշտոնյաների սպանությունը կոռուպցիայի մասին չէ, այլ՝ պետությունը գլխատելու, որի ուղիղ հետևանքն է մեր պետության այսօրվա վիճակը:

Պարոն Խաչատրյան, ուզում եմ հասկանալ, թե ես, որպես այդ գործի վերաբացման դիմումատու, ինչպե՞ս պիտի Ձեզ հետ համագործակցեմ:

Ակնկալում եմ հանդիպում Ձեր նշանակած օրն ու ժամին:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

28.02.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829