Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
ԿՈՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԱՀՈՎՎԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ + 15% ՍԿԶԲՈՒՆՔՈՎ (ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետ)
Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպքերում կան ակնհայտ մանիպուլյատիվ շահարկումներ, իսկ որոշ դեպքերում թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում, ցանկանում եմ որոշակի հստակություն մտցնել թեմայի վերաբերյալ:
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասնավորապես 139 000 և 214 000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին.
Կարդացեք նաև
նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար, անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները:
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար ՝ 2 տոկոսի չափով:
Բերեմ օրինակ. ենթադրենք քաղաքացին ներկայումս ունի 50 քռ.մ-ի սեփականության վկայական: Սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քռ.մ-ի սեփականության վկայական, ինչն իր հերթին կնշանակի, որ քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք ՝ կատարի վճարում հետևյալ կերպ.
Կադաստրային գոտիով սահմանված 139 000 ՀՀ դրամի դեպքում՝ 139 000-ի 2%-ը կազմում է 2780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական՝ 100քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ տեղական տուրք:
Կադաստրային գոտիով սահմանված 214 000 ՀՀ դրամի դեպքում՝ 214 000-ի 2% կազմում է 4280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք: