Լրահոս
Օրվա լրահոսը

Մեմերի խմբերը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում

Փետրվար 28,2024 16:43

Հայաստանում մեմերը սկսել են տարածվել 2012թ-ից սկսած։ Սկզբում դրանք ունեին քաղաքական բնույթ․ ներկայացվում էին հայ քաղաքական գործիչների զվարճալի խոսքերը, գործողությունները։ Իսկ հետո, սիթքոմների ի հայտ գալուց ի վեր, ստեղծվեցին նաև մշակույթային մեմեր։ Մեմերը ավելի շատ ստեղծվում և տարածվում են «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում։

Մեմերի համար հատուկ ստեղծվել են խմբեր, որտեղ էլ տեղադրվում են դրանք։ Այդ խմբերից է օրինակ․ «Նիկոլի թվի խոխմեքը» ֆեյսբուքյան խումբը։

Լիլիթ Քոչարյանը «Նիկոլի թվի խոխմեքը» խմբի հիմնադիրն է։ Մեզ հետ զրույցում խոսել է խմբի ստեղծման պատճառի և նպատակի մասին։

«Երբ առաջին օրերին սկսվեց «թավշյա հեղափոխության շարժումը», տարբեր օգտատերեր ստեղծում էին մեմեր ու տարածում ֆեյսբուքյան հարթակում։ Հումորային նպատակ ուներ, սթրեսից ազատելու և թեթևանալու համար էր։ Որպեսզի դրանք չկորչեին, որոշեցի հավաքել և ստեղծել խումբ, որտեղ էլ մարդիկ կիսվում էին իրենց մեմերով։ Այդ խումբը հիմա արխիվ է ծառայում շատերիս համար։ Երբեմն նայում ենք, թերթում, վերհիշում անցած իրադարձությունները։ Մեմերը դադարեցին խմբում տեղադրվել 44-օրյա պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Ոչ մեկը էլ կատակել չի ուզում։ Չի ակնկալվում, որ մարդիկ այդ թեմաներով մեմեր կստեղծեն, որովհետև պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց»։

Խմբում տեղ են գտել ոչ միայն Լիլիթի, այլև իր ընկերների կողմից ստեղծված մեմերը։ Այդ խմբի օգտատերերի մեծ մասը Լիլիթի ընկերներն են։ Տարիքային խումբը 30-ից 50-նն է։

Այստեղ տեղ են գտել տարբեր օգտատերերի կողմից պատրաստված մեմեր՝ ներառելով և՛ քաղաքական գործիչներին, և՛ այլ հայտնի անձանց։

Լիլիթը նշեց՝ որ կային օգտատերեր, ովքեր վախից կամ այլ հանգամանքներից ելնելով ջնջում կամ private (անձնական) էին դարձնում մեմերը, ուստի խմբում կարող եք գտնել օգտատերերի կողմից ջնջված մեմեր։ Բայց կային նաև օգտատերեր, ովքեր, հնարամիտ գտնվելով, նախօրոք պահպանում էին մեմերը իրենց մոտ և նույնիսկ ջնջելու ժամանակ, միևնույնն է չէր կորչում այն։

«Նիկոլի թվի խոխմեքը»-ը խմբի նման խումբ է «Հայրենականի հումորը» խումբը, որը ստեղծվել է Լիլիթի ընկերուհու կողմից։ Այն նույնպես ուներ մարդկանց ուրախացնելու և անցած իրադարձությունները վերհիշելու բնույթ ինչ՝ «Նիկոլի թվի խոխմեքը»-ը։ Սակայն նույն կերպ դադարեցվել է խմբում մեմերի տարածումը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մեմերը դարձել են մեր մշակույթի մի մասը և այսօր լայնորեն տարածվում են սոցհարթակներում՝ ուրախացնելով և թեթևացնելով մեդիայում տարածվող նյութերը։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829