Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում. արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց»-ից հանելու հայտարարությանը:
«ՀՀ իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել այդ կապակցությամբ։ Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ռուս Դմիտրի Սետրակովի հետ կատարվածից։
Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց իմ կարծիքով ճիշտ կլինի, որ դուրս գան։ Գուցե իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, բայց ես չեմ մասնակցել»: