Դատավոր Դավիթ Բալայանն Ազգային ժողովի կողմից չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը։
ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 32-ը՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 32 պատգամավոր։ ՔՊ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ այսպիսով՝ որոշումը չի ընդունվել։
Կարդացեք նաև
Նշենք, որ Դավիթ Բալայանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ