Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ.
«Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:
Մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում նրա մեծ ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում:
Նիկոլայ Ռիժկովն իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»:
Կարդացեք նաև
ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակ