«Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի սեղանին դրված էր կանաչեղենով ու բանջարեղենով զամբյուղ: Նա բացատրեց, թե ինչու են այն իրեն հանձնել:
«Ես պիտի կոտրեմ Նիկոլ Փաշինյանի ստերը՝ կոնկրետ փաստերով: Երբ նա դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ-ում մի թուղթ էր թափահարում ու ներկայացնում էր, թե նախկին իշխանությունների ժամանակ ուր են հասել մսի եւ կարագի գները: Ասում էր՝ միս չկա, խառը կանաչի կերեք հա՞…
Հիմա ներկայացնում եմ խառը կանաչու գինը՝ 300 դրամ, 8 բողկը 350 դրամ է, էն որ ասում էր՝ կարագ չկա, կանաչի կերեք, 17 հատիկ, 40 գրամանոց թարխունը 300 դրամ է, ստացվում է, որ թարխունի կիլոգրամը դառնում է 7500 դրամ: Նիկոլը ԱԺ-ում թափահարում էր թուղթը, ասում էր՝ միս չկա, սխտոր կերեք: Նիկոլ, չեն կարող մարդիկ սխտոր ուտել, որովհետեւ տեղական սխտորի կիլոգրամը մինչեւ 4500 դրամ է, իսկ ներմուծված պարսկական սխտորինը՝ 2500-3000 դրամ, էնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում թափահարում էր խառը կանաչու, կաթնամթերքի եւ մսի գները, ասում էր՝ միս չկա, խառը կանաչի կերեք, Նիկոլ չեն կարող մարդիկ թարխուն ուտել, որովհետեւ թարխունի կիլոգրամը 7500 դրամ է: Երբ մի քանի օրից խանութներում կհայտնվի շուշանը, նախնական գինը կլինի 15000 դրամ՝ գրեթե ձեր սիրած խավիարի գնին հավասար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
«Գյուղացին այստեղ մեղավոր չէ, գյուղացին նույն գնով է հանձնում, ինչպես ձեր չսիրած նախկինների ժամանակ, մեղավոր են վերավաճառողները, որոնք թարխունի գինը սարքել են 7500, իսկ Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխների խանութներում՝ մինչեւ 8000 դրամ է: Իսկ ո՞ւր է ձեր Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, բա մի հատ չեք գնում հարցնեք, որ գյուղացին ձեզ 70 դրամով տալիս է խառը կանաչի, էդ ի՞նչ սալտոներ է անում խառը կանաչին, որ խանութում հայտնվում է 300-350 դրամով: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը միայն նրա համար է, որ գնանք էկզոտիկ երկրներ փորձի փոխանակման ու գաք այստեղ ստանաք բարձր աշխատավա՞րձ »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ