Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքներին Ճապոնիայի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ գրասենյակի կողմից իրականացվող աջակցության ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությունը

Փետրվար 28,2024 14:34

Տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և վերջիններիս հյուրընկալող համայնքների աջակցությանն ուղղված ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությունը

Փետրվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկող՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառականության ամրապնդմանն ու հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և ինտեգրման միջոցով» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկիի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը շարունակելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարել փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացված մջոցառումներին, մատչելի բնակարանային ապահովման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև ընդգծլ է հյուրընկալող համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովման կարևորությունը:

Ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ կողմից հավասարապես թիրախավորվելու են փախստականների և հյուրընկալող համայանքների կարիքները՝ բարելավելով հյուրընկալող համայնքներում հասանելի ծառայությունների որակն ու կենսապայմանների մատչելիությունը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829