Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, Ալիեւն ամեն օր հարձակվելու է ՀՀ սուվերեն տարածքի վրա» . Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 28,2024 14:10

«Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը, որ ամեն րոպե, ամեն ժամ խոստանում էր խաղաղություն, Խաղաղության խաչմերուկն էր գովազդում եւ մտցնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքը, բերում է մահ, բերում է ավեր, բերում է մեր սահմանների ջնջխում… Այսօր երկու զինված ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք են ներխուժել, ներխուժել են Տեղ գյուղ»,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ Նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Տեղ գյուղի մոտակայքում սահմանը հատելուն:

«ԱԿՄ-ով զինված մի ադրբեջանցի վիժվածքի հնարավոր է եղել վնասազերծել, իսկ երկրորդը կարողացել է դիմել փախուստի: Հիմա դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, սա՞ է քո բերած խաղաղությունը, որ ասում էիր՝ Լաչինը տանք, Արցախը պահենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ Արցախը չուզեն, հետո էլ ասացիր՝ Արցախը տանք, որ Հայաստանը պահենք… Բա ինչի՞ չես պահում Հայաստանը»,-դիմեց նա Նիկոլ Փաշինյանին:

Նաեւ հիշեցրեց, որ ընդամենն օրեր առաջ Իվանյանում՝ իբր իրենց ասելով Խոջալուի ցեղասապանության 32-րդ տարելիցի օրը, Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելն է: «Հիմա կարող է վաղը Ալիեւը մեզանից պահանջի հանձնել Գեղարքունիքի կեսը, Վայոց Ձորի կեսը, հանձնել Սյունիքի կեսը, կարող է մի օր էլ Մեհրիբան խանումը քնից արթնանա ու ասի՝ հանձնեք Երեւանի կեսը…Դա պիտի անե՞ք, ինչ է թե Ալիեւը սպառնում է պատերազմով… Այն ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, այն, ինչով վախեցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, վաղը ասելու է՝ Սյունիքը տանք, Երեւանը պահենք, մյուս օրը ասելու է՝ Վայոց Ձորի կեսը տանք, Կասկադը պահենք, մյուս օրն ասելու է՝ Գեղարքունքի կեսը տանք, որ օպերայի շենքը պահենք… Չի լինելու: Քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, Ալիեւն ամեն օր հարձակվելու է ՀՀ սուվերեն տարածքի վրա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829