Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չենք կարծում, որ «խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին. Մարիա Զախարովա

Փետրվար 28,2024 16:36

ՀՀ իշխանությունները խոսել են ինքնիշխանության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու պատրաստակամության մասին, թեման մանրամասն քննարկվել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի շրջանակներում, արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հիմա, ցավոք, մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով աշխատանքները կանգ են առել»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է Մեղրիի երթուղու վրա ՌԴ սահմանապահների վերահսկողությանը, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը, դա տրամաբանական է և՛ նյութատեխնիկական, և՛ տնտեսական տեսանկյունից։

Մենք չենք կարծում, որ «խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղուն, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829