Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայի դեմ ատելությունը քարոզվում է պետական մակարդակով. ռասիստական գրառման մեջ դեսպանը ՀՀ տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 28,2024 12:46

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ֆաշիստները միշտ մնում են ֆաշիստ, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում», նման գրառում է իր X-ի էջում արել Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Նույն գրառման մեջ նա Հայաստանի տարածքը կոչել էր «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանում հայի դեմ ատելությունը քարոզվում է պետական մակարդակով, սա պարզ ու դաժան իրողություն է, որի հարցում հայ հանրությունը դեռևս կամուկացի մեջ է, հաճախ դա մոռացության է մատնվում, մինչդեռ դա ընկած է հակամարտության հիմքում։ Իսկ վերոնշյալ դեսպանի ռասիստական գրառումը դրա ևս մեկ ապացույցն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829