ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է. «Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տեղ գյուղում բռնված ադրբեջանցու մասին՝ նշելով, թե նա «մոլորվել է»։
Կարդացեք նաև
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով։
Մեր զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ անհապաղ սկսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։