Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ պրակտիկան պետք է գնահատել արատավոր, բայց շատ լավ հասկանում ենք, որ ԱԱԾ-ն այն անկախ մարմինը չէ, որը գործադիրի հետ սերտ կապեր կամ կախյալություն չունի. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Փետրվար 28,2024 10:54

Ավելին՝ օրերս «Հրապարակի» հետ զրույցում Մուրադ Փափազյանը պատմել էր, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «ցեխը կոխել» Փաշինյանին՝ ասելով, որ իր՝ Հայաստան մուտքն արգելելն անընդունելի է ու պառակտում է Հայաստան-սփյուռք հարաբերությունները։ Փափազյանը նաեւ պատմել էր մեզ, որ Մակրոնը Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել ու բարկացել է նրա վրա, ինչից հետո Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ-ին կասի, որ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտն ԱԱԾ-ն չբողոքարկի։

Սիրանուշ Սահակյանին՝ որպես փորձառու իրավաբանի, նաեւ խնդրեցինք մեկնաբանել Փաշինյանի ասածը, թե ինքն ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն։ Հարցրինք՝  նորմա՞լ է, որ վարչապետն ԱԱԾ-ին կոնկրետ գործերով ցուցումներ է տալիս, սա միջամտություն չէ՞ արդարադատության իրականացմանը։

«Մենք հասկանում ենք, որ ԱԱԾ-ն գործադիր ֆունկցիա է իրականացնում եւ այս առումով գտնվում է գործադիրի ենթակայության ներքո, եւ այստեղ որոշակի հաշվետվողականության մեխանիզմներ պետք է առկա լինեն, սակայն սա ամենեւին չի նշանակում միջամտություն կոնկրետ գործերով եւ ցուցումների ներքո բողոք ներկայացնելու իրավունքի իրացում կամ չիրացում։ Այս առումով, իհարկե, այդ պրակտիկան պետք է գնահատել արատավոր, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ԱԱԾ-ն այն անկախ մարմինը չէ, որը գործադիրի հետ սերտ կապեր կամ կախյալություն չունի։ Այս հանգամանքը եւս պետք է նկատի ունենանք»,- պատասխանեց Սահակյանը։

Նշենք, որ եթե պարզվի, որ ԱԱԾ-ն Փափազյանի մասով չի բողոքարկել առաջին ատյանի վճիռը, իսկ Մասիս Աբրահամյանի մասով բողոքարկել է, ապա ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի վրա Էմանուել Մակրոնի բարկանալը որոշակի ազդեցություն թողել է։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829