«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ-ն եւ Արդարադատության նախարարությունը ներքին քննարկումների մեջ են, թե ինչ անեն՝ կալանավորներին պատշաճ դատարաններ հասցնեն, որ դատավորների ու փաստաբանների զայրույթը զսպվի, ու դատարանները բնականոն աշխատեն։
Տեղեկացանք, որ փակ քննարկման ժամանակ հարց է բարձրացվել, թե կալանավորների թիվը այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խումբը չունի այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 2020 թվականին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, իսկ, ահա, այսօր ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 1406 քաղաքացի։ Ստացվում է, որ 2020 թվականից մինչ օրս կալանավորված անձանց թիվն աճել է 420-ով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։