Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրներ, որոնց դեպքում առաջանում է ձեռքերի սառնություն կամ սառնության տևական զգացողություն

Փետրվար 28,2024 09:30

Ժամանակ առ ժամանակ վերջույթների, այդ թվում ձեռքերի սառչելն ամենևին էլ մտահոգիչ չէ, մանավանդ երբ կան նպաստավոր պայմաններ, սակայն երբ ձեռքերը մշտապես սառն են կամ կա սառնության զգացողություն անգամ այն դեպքում, երբ մարդը գտնվում է տաք միջավայրում, դա կարող է հուշել առողջական մի շարք խնդիրների մասին։ Դիտարկենք մի քանի վիճակներ, որոնք կարող են ձեռքերի սառնության պատճառ դառնալ։

Ռեյնոյի համախտանիշ

Ռեյնոյի համախտանիշը վիճակ է, որի դեպքում մարմնի որոշ հատվածները, ավելի հաճախ ձեռքերի ու ոտքերի մատները ցածր ջերմաստիճանի պայմաններում կամ ուժեղ սթրեսի դեպքում սառչում ու թմրում են, իսկ մաշկի գույնը փոխվում է՝ սպիտակից մինչև կապույտ, այնուհետև կարմիր երանգ ստանալով։ Մասնագետների կարծիքով, դա տեղի է ունենում, քանի որ Ռեյնոյի համախտանիշի առկայության դեպքում ձեռքերի և ոտքերի մատների զարկերակները, արձագանքելով ցրտին կամ սթրեսին, նեղանում են՝ թուլացնելով արյան հոսքը։ Երբ նոպան ավարտվում է և արյան հոսքը դեպի վերջույթներ կարգավորվում է, կարող է առաջանալ այտուցվածություն, ծակծկոցի, պուլսացիայի զգացում։

Ռեյնոյի համախտանիշը հիմնականում մեծ խնդիր չէ և հատուկ բուժում չի պահանջում։ Այլ բան է, որ համախտանիշը կարող է զարգանալ որպես երկրորդային հիվանդություն՝ մեկ այլ առողջական խնդրի պատճառով, օրինակ Ռեյնոյի ֆենոմեն կարող է զարգանալ արյան շրջանառության խնդիրների, զարկերակային հիվանդությունների, կարպալ թունելի համախտանիշի, գայլախտի և այլ հիվանդությունների դեպքում։

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակով հորմոններ։ Հիպոթիրեոզի պատճառով ավելանում է մարդու զգայունությունը ցրտի նկատմամբ, և իրեն կարող է թվալ, թե իր ձեռքերն ավելի սառն են, բայց իրականում այդպես չլինի։

Վիտամին B 12-ի անբավարարություն

Վիտամին B 12-ն անփոխարինելի վիտամին է, որն անհրաժեշտ է էրիթրոցիտների ձևավորման, նյարդաբանական գործառույթների համար։ Այս վիտամինը թեև պարունակվում է հավկիթի, մսի, ձկնեղենի, կաթնամթերքի կազմում, բայց շատերի մոտ, հատկապես բուսակերների ու վեգանների շրջանում կարող է զարգանալ վիտամին B 12-ի անբավարարություն, որը նաև նյարդաբանական ախտանշաններով է դրսևորվում, օրինակ՝ ձեռքերի, ոտքերի սառնություն, ծակծկոց ու թմրածություն։

Սակավարյունություն

Սակավարյունությունն այն վիճակն է, որի դեպքում արյունը չունի բավարար քանակությամբ առողջ էրիթրոցիտներ։ Խնդրի զարգացման պատճառներից մեկը երկաթով հարուստ սպիտակուցի՝ հեմոգլոբինի պակասն է, որի դեպքում կարող է առաջանալ նաև ձեռքերի ու ոտքերի մատների սառնություն, քանի որ չկա բավարար քանակությամբ հեմոգլոբին թթվածնով հարստացված արյունը վերջույթներին հասցնելու համար։

Ծխելը

Ծխելն ընդհանուր առմամբ է վնասակար առողջության համար, այդ թվում՝ արյան շրջանառության։ Ծխելը կարող է հանգեցնել արյունատար անոթների նեղացման՝ այդպիսով առաջացնելով ձեռքերի մատների սառնություն։

Այլ պատճառներ

2018 թ․-ին անցկացված հետազոտությունը նաև կապեր է գտել առողջական հետևյալ խնդիրների ու ոտքերի և ձեռքերի սառնության միջև՝

Սակայն հայտնի չեն այն մեխանիզմները, թե ինչպես են այս խնդիրները կապվում վերջույթների սառնության հետ։

Դիաբետը կարո՞ղ է լինել ոտքերի ու ձեռքերի սառնության պատճառ

Դիաբետը կարող է ազդել ոտքերի ու ձեռքերի ջերմաստիճանի վրա անուղղակիորեն, քանի որ ազդելով արյան շրջանառության վրա՝ մեծացնում է սրտի ու նյարդերի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը՝ այդպիսով հանգեցնելով վերջույթների սառնության։

Սառը ձեռքերը կարո՞ղ են սիրտ-անոթային հիվանդությունների նախանշան լինել

Սրտի հիվանդությունների զարգացման պատճառը կարող է լինել աթերոսկլերոզը, այսինքն՝ խոլեսթերինային թիթեղիկների պատճառով անոթների նեղացումը, ինչն էլ կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարումների՝ ոտքերում ու ձեռքերում սառնության զգացողություն առաջացնելով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829