Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն ընդգծել է ՄՍՀԿ պայմանագրային բազային ՀՀ միանալու հանգամանքը և համագործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձը

Փետրվար 27,2024 22:33

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև գործարար կապերի առաջմղման, կանանց ու երիտասարդության ներգրավվման ավելացման ուղղությամբ փոխգործակցության մեծ ներուժը և այն առավելագույնս օգտագործելու պատրաստակամությունը: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է ՄՍՀԿ պայմանագրային բազային ՀՀ միանալու հանգամանքը և համագործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձը:

ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև ՄՍՀԿ ակադեմիայի հետ համագործակցության միջոցով ընձեռնվող հնարավորություններին: Մտքեր են փոխանակվել նաև մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829