Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին:
Ստորեւ լուսանկարներում՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ
Կարդացեք նաև