Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: Նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը միջամտելու եւ բռնություն գործադրելու համար։
Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը դատական նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանից հետաքրքրվեց, թե նա ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, ինչին վերջինը հակադարձեց, որ նման ոչ մի հարցի չի պատասխանի, քանի որ նման ընթացակարգ չի նախատեսվում։ Կոչուբաեւը հակադարձեց, որ այդ պատասխանը ավելի ամրապնդեց Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն երկարացնելու ցանկությունը։ Ու նաեւ ցույց տվեց լրատվամիջոցներով ցուցադրված մի տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, որ սույն դատախազը մտերմիկ զրուցում է Աշոտ Փաշինյանի հետ։ Կոչուբեւը հայտարարեց, որ նորմալ չէ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեւոն Քոչարյանի գործը վստահվել է տվյալ դատախազին, ինչը դատավարության անաչառությունը ողջամիտ կասկածի տակ է դնում։
Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Ալեքսանդր Կոչուբաեւի միջնորդությանը, որից հետո ընդմիջում հայտարարվեց։
Կարդացեք նաև
Պաշտպանվող կողմի փաստաբանների պնդմամբ՝ ոստիկանների տված ցուցմունքները արժանահավատ չեն, իսկ մեղադրող կողմն ասում էր, թե արժանահավատության մասին քննարկումները դատավարության այս փուլի թեմա չեն;
Լեւոն Քոչարյանն իր խոսքում ընդգծեց, որ այս գործը քաղաքական է ու դրա համար է ինքը հիմա դատարանի դահլիճում։ «Մեր ընտանիքն արդեն հինգ տարի անցնում է այս ամենի միջով»,-հայտարարեց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ