Արտաշատում մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանին, նրա մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին, ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանին:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են հայ մարզիկին՝ Բուխարեստում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կարևոր հաղթանակ գրանցելու, Հայաստանի անունը բարձր պահելու համար:
Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված ըմբշամարտի առաջնությանը Արման Անդրեասյանն առաջին անգամ դարձել է չեմպիոն։
Կարդացեք նաև
Արարատի մարզպետի աշխատակազմ