Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ են, այլեւս իշխանություն դառնալու հնարավորություն չունեն, Դաշնակցությունը կարող է արանքը ճղել»

Փետրվար 27,2024 18:00

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ արտագնա աշխատանքի մեկնողների կողմից հարկեր վճարելու անհրաժեշտության մասին։ Նա Փաշինյանի ձեւակերպումները արհամարհանք էր որակել սեփական ժողովրդի նկատմամբ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողների հարկելու նախաձեռնություն չկա, նման օրենք ընդունվել է մինչեւ 2018 թվականը։ «Բայց ես չեմ բացառում, որ նման օրենք կարող է լինել, որովհետեւ երբ մեր համաքաղաքացին երեխային ուղարկում է բանակ, այդ երեխան պետք է ունենա շոր, զենք, ճանապարհը, որով պետք է գնա, պետք է գոյություն ունենա։ Դուք՝ որպես քաղաքական գործիչ, պետք է ընդունեք, որ ՀՀ քաղաքացիները, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որ մեր պետությունը գոյություն ունենա»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանում այսօր կա իդեալական ընդդիմություն։ «Ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում, դուք իդեալական ընդդիմություն եք։ Եվ եթե ՀՀ այսօրվա իշխանությունը, մենք դռները բաց թողնենք, գնանք, մեկ է, դուք իշխանություն չեք դառնա։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա ձեզ թույլ չի տա։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ են, այլեւս իշխանություն դառնալու հնարավորություն չունեն, Դաշնակցությունը կարող է արանքը ճղել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829