Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլական իրավապահ համակարգն անմիջապես քրեական գործ է հարուցում, որպեսզի հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ինքնապաշտպանվելու համար կրակել թուրքի վրա»

Փետրվար 27,2024 17:00

«Հարգելի հայրենակիցներ, գիտեմ՝ ինչի ասես, որ չեք դիմացել էս նիկոլական դժոխքի 6 տարիների ընթացքում, ստիպված եք եղել պայքարել ոչ միայն դրսի թշնամու, այլ նաեւ ներսի թշնամիների դեմ»,- այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Շանս չեն ուզում թողնել ապրելու, այնպես, ինչպես շանս չթողեցին՝ ապրելու 5000 հայերի, այնպես, ինչպես շանս չթողեցին՝ ապրելու Արցախին, այնպես, ինչպես շանս չեն թողնում՝ ապրելու Բաքվի բանտում տանջամահ արվող հայերին։ Հիմա եկել են ձեր հետեւից, հարգելի հայրենակիցներ, ասում են, որ Հայաստանին էլ պետք է շանս չթողնել, որպեսզի ապրի։ Եվ անգամ ինքնապաշտպանական կրակոցի համար Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական գերատեսչությունները զավթածները մեղադրում, պիտակավորում են մեր երկրի զինվորին, պաշտպանին։ Իսկ նիկոլական իրավապահ համակարգն էլ անմիջապես արագ քրեական գործ է հարուցում, որպեսզի հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ինքնապաշտպանվելու համար կրակել թուրքի վրա։ Չէ՞ որ, իրենք բանաձեւը տվել են արդեն՝ կիրթ ու կառուցողական թուրքի վրա կրակել չի կարելի։ Նույնիսկ, եթե պիտի մորթվենք, ապա պետք է մորթվենք լուռ, որովհետեւ մարդ ես, կարող է աշխարհի կամ տարածաշրջանի երկրներին անհանգստացնեն մորթվող հայերի աղիողորմ ձայները»,- ասաց նա։

Աննա Մկրտչյանը նշեց, որ մեզ մի բան են առաջարկում՝ հերթական անգամ ցեղասպանվելուց հետո հույս ունենալ, որ Ֆրանսիան կամ մեկ այլ բարեկամ պետություն դուդուկի հնչյունների ներքո կկազմակերպեն մեր թաղումը։ Չնայած սա էլ փաստ չէ, որովհետեւ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական արձակման հետեւանքով սպանվածները հուղարկավորվելու հնարավորություն էլ չունեցան։

Նա նշեց, որ հայրենիքն այս դավադրությունն ու դավաճանությունը չի ներում։ «Մեզ մնում է համբերությամբ սպասել պատմական ճշմարտության պահին»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829