Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է դատավորների գնահատման, թվայնացման գործիքների զարգացման ծրագրերը

Փետրվար 27,2024 16:05

Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը։

Կողմերն անդրադարձել են դատական ոլորտի ամբողջական թվայնացման հարցին, Բարձրագույն Դատական խորհրդի նախագահը շեշտել է, որ թվայնացումը հնարավորություն կտա խնայել պետական ռեսուրսները, քաղաքացիների ժամանակն ու գումարը, քանի որ վերջիններս կկարողանան անգամ տանից մասնակցելու դատական նիստերին։ Կարեն Անդրեասյանը նաև հիշեցրել է, որ քաղաքացիական դատավարության թվայնացման գործընթացը հաջողությամբ շարունակվում է, Արդարադատության նախարարության հետ ընթացքի մեջ է նաև քրեական, վարչական մինչդատական և դատական ամբողջ գործընթացի թվայնացման հարցը։

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները անդրադարձել են Հայաստանի դատական համակարգի հետագա աջակցության ծրագրերին, մասնավորապես՝ էլեկտրոնային քրեական դատարանի և դատական արխիվների թվայնացման պրոցեսների կառավարման աջակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դատարանների շենքերի տիպային մոդելների ձևավորման հարցը։ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվում են դատարանների շենքերը միասնական տեսքի բերելու նախագծերը։

Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահը հատկապես կարևորել է Համաշխարհային բանկի գործունեությունն ու դերը Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացում։

Քննարկման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը արդարադատության համակարգում շոշափելի արդյունքների հասնելու և արդյունավետության եվրոպական չափանիշների ձևավորման գործընթացում։

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829