Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուրախ կլինեինք նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության ձեւավորմանը». Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքեր

Փետրվար 27,2024 14:36

«Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը Գերմանիայի դեսպանությունում կայացած ասուլիսում ի թիվս այլնի,  նշեց որ այցը Հայաստան սկսել է Խոր Վիրապից, ծանոթացել Հայաստանի մշակույթին ու բազմադարյա պատմությանը, այնուհետեւ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան, իր խոսքով՝  եւս մեկ անգամ առնչվելու Հայաստանի ողբերգական դրվագներից մեկին:

The delegation of the legal committee of the German Bundestag, led by the committee’s chairperson, Elisabeth Winkelmeier-Becker presented the results of the visit during a press conference at the German Embassy in Yerevan, Armenia

«Դուք գիտեք, որ Գերմանիայի Բունդեսթագը տարիներ առաջ հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւով»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը: Հավելեց, որ համատեղ շրջայց են իրականացրել նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելության հետ Երասխում, հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ վարչապետի, խորհրդարանականների, ՍԴ դատարանի նախագահի ու անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի եւ այլոց հետ: Նա ասաց, որ ամուր տպավորություն են ստացել, թե Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական որդեգրած ուղին՝ նպաստելու պետության եւ քաղաքացիների միջեւ հարաբերությունների իրավաչափության բարձրացմանը,  նաեւ դրական գնահատեց ոստիկանության եւ արդարադատության ոլորտի բարեփոխումները:

«Անշուշտ մեր հանդիպումների ընթացքում արծարծվեցին նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված խնդիրները, որոնք թեեւ մեզ համար առաջնային թեմաներ չէին, բայց մեր հանդիպումներում նաեւ դրանց անդրադարձանք: Մենք Գերմանիայում մեծապես ուրախ կլինեինք նպաստելու կայուն խաղաղության ձեւավորմանը տարածաշրջանում: Մենք դրական ենք գնահատում նաեւ հայկական կողմի ջանքերը՝ ուղղված արեւմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը, ուստի պատրաստակամ ենք գերմանական կողմից մեր աջակցությունը ցուցաբերել ինչպես խաղաղության գործընթացին, այնպես էլ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին»,-ասաց Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

«Սա տարածաշրջանային այց է: Առաջին երկիրը Հայաստանն է, ապա ուղեւորվելու ենք Վրաստան եւ Ադրբեջան»,-ասաց նա՝ անդրադառնալով Ազատություն ռադիոկայանի այդ թեմայով հարցին:

Մեկ այլ հարցի վերաբերյալ էլ այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչ է փոխվել այժմ Ադրբեջանի դիրքորոշման մեջ, բայց Գերմանիան շարունակում է հաստատակամ լինել երկու կողմերին էլ առաջարկելու հնարավորություն՝ ստեղծելու շրջանակ, որը կարող էր թույլ տալ առաջ մղել խաղաղության գործընթացը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829