Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԿ-ի մամուլի խոսնակը հայկական սփյուռքին մեղադրում է խաղաղ գործընթացը տապալելու մեջ

Փետրվար 27,2024 14:32

Ermenihaber. Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:

Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներից:

«Անշուշտ մեծ զգայունությամբ ենք հետևում այն իրավիճակին, որն ի հայտ է եկել Ղարաբաղի (Լեռնային Ղարաբաղ) պատերազմից հետո:  Այդ շրջանակում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս փորձում ենք դինամիկ կերպով Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված առաջ մղել»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ  որոշ արևմտյան պետություններ փորձում են սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, ինչին էլ իբրև որպես հակազդման միջոց հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն իր խոսքով,  համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ստեղծենք տարածաշրջանային երկրների մասնակցությամբ մի մեխանիզմ, որն ապահովելու է տարածաշրջանային քաղաքականությունը»,-նշել է Չելիքը։

Չելիքը Հայաստանին մեղադրել է նաև «ագրեսիվության» մեջ և նշել, որ Հայաստանին այդ մեխանիզմում պատրաստ են ներառել՝ եթե հրաժարվի դրանից:

Բացի այդ, նա նույնօրինակ գործողությունների մեջ մեղադրել է հայկական սփյուռքին՝ պնդելով, որ նրանք ևս մտադիր են խոչընդոտել այդ գործընթացը:

Թուրքիայում իշխող կուսակցության մամուլի խոսնակն այս ամենին զուգահեռ հայտարարել է, որ Հայաստանում կարգավորում իրականացնելու համար այժմ կամք է դրսևորվում, ապա նաև հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վարվող խաղաղ դիվանագիտությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829