Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար. Արշակ Կարապետյան

Փետրվար 27,2024 13:35

Պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը խոսել է ՀԱՊԿ անվտանգային հարցերի մասին։

-Պարոն Կարապետյան արդեն մի քանի օր է՝ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խոսում է Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին, ի՞նչ է դա ենթադրում:

-Ես բազմաթիվ անգամ ասել եմ, և չեմ զլանա նորից կրկնել. անվտանգային միակ համակարգը, որ Հայաստանն անդամակցում է դա ՀԱՊԿ-ն է: ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ, ես չգիտեմ ՝ այդ տերմինն օգտագործելու խորհուրդ ով է տվել, կամ պահի տակ մտածած հռետորաբանության հերթական խոսք է, կամ Փաշինյանի խորհրդատուների անտեղյակության արդյունք:

-Բայց փաստացի արդեն մի քանի ամիս է գործող իշխանությունը նշում է, որ Հայաստանը հեռանում է ՀԱՊԿից:

-Դա, կարծում եմ, կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի Հանրապետության համար, ինչու եմ ասում Հայաստանի Հանրապետության, քանի որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Նախկին խորհրդային այդ երկրների հետ Հայաստանին միայն ՀԱՊԿ-ն չի կապում: Մեր երկիրը նաև տնտեսապես կապված է, հայկական արտադրանքի առյուծի բաժինն այսօր իրացվում է այդ երկրներում: Լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ դու ունես շատ պարտավորություններ, վաղը կասեն սառեցնում են նաև անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ես նախորդ իմ հարցազրույցներում նշել եմ, որ մենք բազմաթիվ թելերով կապված ենք Ռուսաստանի հետ, դուրս գալով ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար:

-Պարոն Կարապետյան, փաստացի հեռանալով ՀԱՊԿից, ինչ ճակատագիր է սպասվում ռուսական ռազմաբազային:

-Մեզ հետ այսօր խոսում են մի բանի համար, որ Հայաստանի տարածքում կա 102-րդ ռազմաբազան։ Մեր հետ միայն այդ հարցն են քննարկում, հենց այդ ռազմաբազան հետ քաշվեց հայ ժողովուրդ չի լինելու։ Այսօր 102-րդ ռազմաբազան իր տեղում է, հայ-թուրքական սահմանը պահվում է Ռուսաստանի կողմից։ Եթե 102-րդ ռազմաբազան դուրս գա սահմանապահները չեն մնալու, որովհետեւ սահմանապահն առանց օպերատիվ ապահովման չի կարող մնալ, ու եթե 102-րդ ռազմաբազան դուրս գա, սկզբում սահմանապահներն են դուրս գալու հետո նոր ռազմաբազան, կարգն այդպես է։ Իսկ մենք կմնանք Թուրքիայի դեմ միայնակ:

-Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով ի՞նչ սպասել ապագայում, ինչի՞ կարող ենք բախվել վաղը:

-Ես հասկանում եմ, որպես մասնագետ, ինչը կարող է մեզ համար անել Ռուսաստանը և ինչ կարող են անել ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։ Մենք այն պետությունը չենք, որ կարող ենք մեզ այդպես պահել։ Մենք փոքր պետություն ենք, բավականին փոքր հնարավորություններով։ Այսօրվա ղեկավարությունը մեծ խոչընդոտ է հանդիսանում մեր ժողովրդի զարգանալու եւ խաղաղ ապրելու համար։ Հինգ տարի է խոսում ենք խաղաղության մասին, բայց ամենաշատ ռազմական ոտնձգությունները եղել են հենց այդ հինգ տարում։ Հայ ժողովուրդը բավականին լուրջ աշխարհաքաղաքական սուբյեկտ է, որը պատմության մեջ միշտ եղել է ու մարդկության համար կարևոր նշանակություն է ունեցել։ Պետք չի լինել Նոստրադամուս, որ հասկանալ ինչ է լինելու։ Մեր թոռներն ու ծոռներն ասելու են՝այ էս ղեկավարի ժամանակ Հայաստանը եղավ այս վիճակում։ Ինչ ուզում են` գրեն թղթերի վրա, ինչ օրենքներ ուզում են` ընդունեն, ինչ ուզում են` անեն, պատմությունը իրենց էն ամոթի, խայտառակ նկարները խփած է լինելու ապագա սերունդների պատմության գրքի մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829