Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևի ելույթում «թշնամի» տերմինն օգտագործվել է 4 անգամ, «վրեժ»-ը՝ 5.  էական «առաջընթաց» «խաղաղության» ճանապարհին. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 27,2024 11:05

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկվա Ալիևի ելույթում «թշնամի» տերմինն օգտագործվել է ընդամենը չորս անգամ, «վրեժ» ու «վրեժ լուծել» բառերը՝ ընդամենը հինգ անգամ։ Ես կարծում եմ դա էական առաջընթաց է «խաղաղության» կառուցման ճանապարհին։

Իսկ եթե լուրջ, ապա Ալիևը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններին հանձնել է իր երազանքների ցուցակն ու ասել, դե տեսեք ինչ եք անում։ Դրա համար մեր հանրային տիրույթում իշխանամերձ փորձագետներն ամբողջությամբ ադրբեջանական խոսույթներ են առաջ մղում, այդ թվում՝ ուղիղ երկխոսության մասով։ Այսինքն՝ Արցախը հանձնել են արևմտյան ձևաչափերով, իսկ Հայաստանի հարցը ուզում են արդեն ուղիղ երկխոսել, քանի որ նախկին տրամաբանությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ճանաչեր ՀՀ տարածքային ամբողջականությունն, այլևս չի գործում։

«Հայաստանն ու նրա հովանավորները կարծում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Նրանք սխալ էին, և այսօր էլ սխալվում են։ Հայաստանը, որը նոր տիրոջ է փնտրում և ինչ-որ մեկի գրկում ապաստան է փնտրում, պետք է հասկանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,-նշել է Ալիևը

Հայաստանի համար գծված ճշմարիտ ճանապարհի մասին թուրք պաշտոնյաներն էլ են բազմիցս խոսել։ Մեծ հաշվով դա Հայաստանի չգոյության ճանապարհն է։

Բայց այստեղ հարցն այն է, որ Հայաստանն ունի իրավիճակի հաղթահարման ուղիներ, դրա համար պետք է դիվանագիտություն բանեցնել, տեղեկատվական ճիշտ քաղաքականություն, ունենալ նպատակ ու ծրագիր, նաև դա իրագործող թիմ։ Այդ գործոնների առկայության դեպքում, թշնամանքով ու վրեժի ծարավով տառապող Ալիևին զսպելու շանսերն էականորեն կմեծանան, իսկ նրա երազանքների ցուցակն էլ հետ կուղարկվի՝ Բաքու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829