Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Փետրվար 27,2024 10:52

Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։

Դատական իշխանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829