Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքան հաճախ է հանդես գալիս, այնքան շատ հարցականներ են ծնվում, խոսքի հակասություններ ի հայտ գալիս. «Հրապարակ»

Փետրվար 27,2024 10:56

Ժամանակին մենք ունեինք երկրի չխոսկան ղեկավարներ, հիմա ունենք չափից դուրս շատ եւ չափից դուրս հաճախ խոսող ղեկավար: Նախկին բոլոր նախագահները տարիներ շարունակ չէին խոսում` ասուլիս ու հարցազրույց չէին տալիս, հայտարարություններ չէին անում, ժողովրդի մեջ դուրս չէին գալիս, եւ շատ հարցեր մնում էին անպատասխան, կամ դրանք հանրությանն էին հասցվում տարբեր խողովակներով. խոսնակների, իշխանական լրատվամիջոցների, կառավարության անդամների եւ ՀՀԿ-ական պատգամավորների խոսքի միջոցով: Հիմա ճիշտ հակառակ պատկերն է` բոլորի փոխարեն եւ բոլորից շատ խոսում է Նիկոլ Փաշինյանը: Նա հարցազրույցներ է տալիս արտերկրյա լրատվամիջոցներին եւ Հանրային հեռուստատեսությանը, կառավարության բոլոր նիստերն օգտագործում է մենախոսելու համար, գնում է մարզեր եւ տարբեր հայտարարություններ է անում: Եվ որքան շատ է խոսում, այնքան շատ սխալներ է թույլ տալիս: Որքան հաճախ է հանդես գալիս, այնքան շատ հարցականներ են ծնվում, խոսքի հակասություններ են ի հայտ գալիս: Նրա յուրաքանչյուր հայտարարությունից հետո պատասխան հայտարարություններ են հնչում Ադրբեջանից ու Ռուսաստանից:

Այս տարիներին այնքան շատ նման հայտարարություններ ենք լսել, որ կորցրել ենք զարմանալու ունակությունը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829