Մի քանի հարց ուղղեցինք դատավոր Դավիթ Բալայանին։
– Հիմա ինչպիսի՞ դատական համակարգ ունենք։
– Ես չեմ կարծում, որ դատական համակարգն անկախ է, որեւէ պետությունում դատական համակարգի լիակատար անկախության մասին հնարավոր չէ խոսել։ Դատական անկախությունը պետք է լինի այնպես, որ շարքային քաղաքացին զգա, որ իր նկատմամբ կայացվել է այն որոշումը, որը բխել է գործի փաստերից եւ օրենքից։
– Դուք խոսում եք անկախությունից, բայց մենք ունենք մի վիճակ, որ եթե իշխանության սրտի դատավորը չես, չես կատարում քաղաքական հրահանգները, քեզ չեն ընտրի որեւէ մարմնում, ԲԴԽ-ին կհրահանգեն՝ կարգապահական վարույթներ հարուցել եւ այլն…
Կարդացեք նաև
– Ինձ թվում է՝ մեր պետությունում պետք է քաղաքական այնպիսի մշակույթ ձեւավորվի, որպեսզի սահմանադրական մարմինները հարգեն միմյանց կողմից կայացված որոշումները։ Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ես բազմիցս նշել եմ, որ դեմ եմ եղել այն հանգամանքին, որ օրենսդրական փոփոխություններով դատավորները ԲԴԽ-ում վճռորոշ ձայնի իրավունք չունեն, քանի որ միջազգային բոլոր կառույցները, որոնք խորհրդատվական բնույթի եզրակացություններ են տվել եւ դիմել են, բոլոր փաստաթղթերով կարմիր թելի պես անցնում է միտքը, որ այն մարմինը, որն իրավասություն ունի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այդ մարմնում գերակշիռ մասը պետք է լինեն դատավորներ։ Մինչդեռ մեր օրենսդրական փոփոխությունները բերեցին նրան, որ դատավորների ու գիտնականների հարաբերակցությունը հավասարեցվել է ԲԴԽ-ում, եւ դա չի բխում հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված եզրակացություններից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: