Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյան. «Մեր պահվածքը բոլոր հարցերում շատ մտահոգիչ է». «Փաստ»

Փետրվար 27,2024 10:13

Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ միայն անպատասխան թողնել թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև հատում է թշնամու պահանջներին տուրք տալու բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: «Մեր պահվածքը բոլոր հարցերում շատ մտահոգիչ է»,- անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև թափ հավաքած գործընթացներին` «Փաստի» հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ մեր պետականության և մեր ժողովրդի համար։

Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը համարժեք արձագանք էր տալիս, ինչը զսպում էր ադրբեջանցիների ախորժակը, իսկ այսօր իշխանությունները զբաղված են դեմագոգիայով, երբ հայտարարում են, որ ադրբեջանցիներին պատասխանը կարող է ռազմական գործողություններ սադրել. ըստ Կարապետյանի, ընդհակառակը, հենց նման պահվածքը բերում է մեծ պատերազմի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829