Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ․ ինչ է պետք իմանալ դրանք ընդունելուց առաջ

Փետրվար 27,2024 09:30

Մարդիկ շատ հաճախ են ընդունում առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ, որոնք հիմնականում արագ ազդում են՝ օգնելով մոռանալ տարատեսակ ցավերի ու անհարմարության մասին։ Սակայն շատերը ոչ միշտ են այդ դեղամիջոցներին լուրջ վերաբերվում՝ չհամարելով իսկական դեղորայք և այդ պատճառով էլ շատ հաճախ օգտագործում են ոչ ճիշտ նշանակությամբ։

Լայնորեն օգտագործվող ցավազրկողները 2 հիմնական խմբի են բաժանվում՝ մի խմբում ազդող ակտիվ նյութն ացետամինոֆենն է, մյուս խումբը ներառում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները։

Ացետամինոֆենը (պարացետամոլ) ազդում է ցավի ու ջերմության դեպքում, բայց չի ազդում բորբոքման վրա։ Այս նյութը գլխացավի ու հարբուխի դեմ պայքարող մի շարք դեղամիջոցների ակտիվ բաղադրամասն է։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները ներառում են ասպիրին, իբուպրոֆեն ու նապրոքսեն ակտիվ նյութերը։ Դրանք թեթևացնում են ցավն ու ջերմիջեցնող ազդեցություն գործում, ինչպես նաև ունեն հակաբորբոքային նշանակություն։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները տարածված միջոցներ են արթրիտների, վնասվածքների դեմ բուժման ժամանակ։

Կողմնակի հնարավոր ազդեցությունները

Որոշ մարդկանց ընդհանրապես խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու։ Այդ անձանց թվին են պատկանում այն մարդիկ, որոնք հակամակարդիչներ, հակաթրոմբոցիտային ագրեգատներ են ընդունում, ինչպես նաև այն անձինք, որոնց անամնեզում եղել է խոցային հիվանդություն, երիկամների գործառույթների խանգարումներ, սրտի հիվանդություններ։ Ինչպես և ցանկացած դեղամիջոց, առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները չարաշահելու դեպքում կարող են մի շարք կողմնակի ազդեցություններ առաջանալ։ Օրինակ՝

Ացետամինոֆենի բարձր չափաբաժինները կարող են վնասել լյարդը, նման ազդեցություն դեղորայքը կարող է ունենալ նաև քիչ չափաբաժնով, բայց երկարատև ընդունվելու դեպքում։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունը ստամոքսի խանգարումն է, որը կարող է դրսևորվել ցավով, որովայնի փքվածությամբ, այրոցով։ Այդ դեղամիջոցները նաև կարող են խոցեր առաջացնել՝ ներքին արյունահոսության հանգեցնելով։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների չարաշահումը մեծացնում է սրտի կաթվածի, ինֆարկտի ու երիկամային անբավարարության վտանգը։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, բացառությամբ ասպիրինի, միտում ունեն զարկերակային ճնշումը բարձրացնելու։ Թեև այդ ազդեցությունը ավելի նկատելի է այն անձանց շրջանում, որոնք ունեն զարկերակային բարձր ճնշման հակվածություն։

Մարդիկ, որոնք անհանգստացած են այդ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից, կարող են օգտագործել տեղային ցավազրկողներ, օրինակ՝ դիկլոֆենակ կամ լիդոկային պարունակող միջոցներ, խորհրդակցել բժշկի հետ չափաբաժինների կամ այլ դեղորայքի օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է․ ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեզ բուժող բժշկի հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829