Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Զելենսկին այն նախագահն է, որն այս ամբողջ ընթացքում կառավարական մակարդակով մեր երկրի, ժողովրդի դեմ արշավ է իրականացրել»

Փետրվար 26,2024 23:55

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մոտ ժամանակներս Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք  տարածաշրջանային հնարավոր աշխատանքային այցի մասին տեղեկատվության եւ դա իրականանալու դեպքում հետեւանքների մասին՝  հիշեցրեց, որ Մյունխենում Զելենսկին ու Ալիեւը հանդիպել եւ զրույցը վարել են անգլերենով: Այսինքն, իրենք բարեկամներ են եւ հակառուսական դաշինք: Եվ հիմա Զելենսկին մեծ պատիվ է համարում գալ Հայաստան, հետո՝ Ադրբեջան:

«Բայց Զելենսկին այն նախագահն է, որն Իլհամ Ալիեւին շնորհավորել է 44-օրյա պատերազմի արդյունքներով, մշտապես աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին ամբողջ տարածաշրջանում այսպես կոչված տարածքային ամբողջականության թեմայով, ֆոսֆորային զինատեսակը տրամադրել է, որ Ադրբեջանը կիրառի մեր դեմ: Էլ չեմ ասում, որ արցախյան առաջին պատերազմում եթե օդաչուներ կային, որոնք հայկական տարածքները ռմբակոծում էին, ուկրաինացի վարձկաններ էին, դիպուկահար կանայք նույնպես Ուկրաինայից էին: Այսինքն, այս ամբողջ ընթացքում կառավարական մակարդակով մեր երկրի, ժողովրդի դեմ արշավ է իրականացվել: Եվ Ալիեւի աջակից ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ուղիղ շփումներ հաստատող մարդը գալիս է Հայաստան:

Ուկրաինան արդեն մի քանի տարի իր դեսպանին հետ է կանչել Հայաստանից ու մինչեւ հիմա դեսպանի մակարդակով ներկայացված չէ: Դիվանագիտության մեջ դրանից ավելի անհարգալի վերաբերմունք պետության նկատմամբ չլա: Ռեզիդենտ դեսպանությունը կա, դեսպան՝ ոչ: Մինչդեռ, մենք այնտեղ միշտ դեսպան ենք ունեցել եւ ունենք: Հայաստանում դեսպան չնշանակելով՝ Ուկրաինան իր դիվանագիտական վերաբերմունքն այդպես է ներկայացնում՝ հասկացնելով, որ դու այն երկիրը չես, որ ես դեսպանի մակարդակով ներկայացված լինեմ:

Հետեւաբար, եթե այդ տիպի, այդ ծավալի են հարաբերությունները, ի՞նչ է նշանակում բարձր մակարդակի այցելություն եւ ընդունելություն: Սա պատերազմ հայտարարել է Ռուսաստանին»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829