Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զգուշացե՛ք․ կեղծիք է, ավտոմատացված սպամը շարունակում է զարգանալ նաև հայերենով

Փետրվար 26,2024 23:35

Համացանցում տարածում են գտել սպամի ավելի զարգացած ու կատարելագործված հայերենով տարբերակները, որոնք մոլորության են մատնում բազմաթիվ օգտատերերի։ Կոնկրետ այս բլոգում կանդրադառնանք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անունով տարածվող սպամին։

Նամակը, որն ուղարկվում է օգտատերերին էլեկտրոնային փոստի միջոցով, իրենից ենթադրում է «դատական ծանուցագիր», որին կցված է ՆԳՆ Վահե Ղազարյանի ստորագրությամբ փաստաթուղթը՝ ՀՀ ոստիկանության գերբով, ՀՀ գերբով և դրոշով և Ինտերպոլի (միջազգային ոստիկանություն) տարբերանշանով։ Չնայած իր «լուրջ» տեսքին, նամակում առկա են հայերենի բացահայտ վրիպակներ, ուղղագրական, կետադրական սխալներ, որոնք հուշում են, որ այն արհեստական թարգմանություն է, և ամենայն հավանականությամբ, մշակված է ավտոմատ եղանակով, որին ստեղծման համար կարող է կիրառված լինել նաև արհեստական բանականությունը։ Մեկ այլ «մատնիչ» է համարվում նաև բովանդակությունում կիրառված գույների բազմազանությունը և Վահե Ղազարյանի լատինատառ ազգանվան սխալ տառադարձությունը՝ «Գազանյան»։

Այդուհանդերձ, շատ կարևոր է նման նամակներ ստանալիս այն մանրակրկտորեն ուսումնասիրել և սթափ դատողություն անել՝ վերլուծելով բովանդակությունը։ Օրինակ, օգտատերը, որը ստանում է նման նամակ, պետք է հասկանա՝ որքանո՞վ է նամակի բովանդակությունն առնչվում իրեն, արդյո՞ք այն խելամիտ է (այս նամակի դեպքում՝ պոռնոգրաֆիան, կիբեռպոռնոգրաֆիան, պեդոֆիլիան)։

Հորդորում ենք զերծ մնալ նման խաբեություններից, դուրս չգալ կոնտակտի ուղարկողի հետ և նման բովանդակությամբ նամակները նշել որպես սպամ։

Հեղինակ՝ Ալեքս Մարտիրոսյան

Cyberhub

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829