Լրահոս
Օրվա լրահոսը

«Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար». Էդուարդ Շարմազանով

Փետրվար 26,2024 20:45

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար։

Երկուսն էլ դրախտ ու խաղաղություն էին խոստանում։

Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։

Երկուսն էլ ստացան պատերազմ։

Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։

Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ մյուսը՝ հրաժարվում էր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։

Մեկը 2020-ի հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը, իսկ մյուսը՝ փաստացի պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունը։

Երկուսն էլ դա արեցին հավաքական Արեւմուտքի դրդմամբ։

Առաջինի դեպքում մենք կորցրեցինք Արցախը, իսկ թշնանին էլ օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր քառ.կմ։

Երկրորդի դեպքում տարածքային կորուստներն ակնհայտ են (Մարիուպոլ, Մելիտոպոլ, Ավդեեւկա, Դոնբասի մեծ մաս), իսկ դրական բեկում գրեթե հնարավոր չէ ակնկալել։

Երկուսի դեպքում էլ գործ ունենք «ինքնիշխանական» կոչերով քողարկված պետության գրեթե ոչնչացման հետ։

Երկուսն էլ ատում են Ռուսաստանը, բայց շատ են սիրում Թուրքիան ու Արեւմուտքը։

Երկուսն էլ դեռ չեն «կշտացել» հող հանձնելու ու զոհեր տալու անառողջ մոլուցքից։

Երկուսն էլ «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829