Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում». Տիգրան Աբրահամյան

Փետրվար 26,2024 19:55

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում:

Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար:

Բավականին ծանր է դատական նիստի այն մասնակիցների համար, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է գան նիստերին ու ձև տան, թե տեղյակ չեն, որ Արմենը քաղբանտարկյալ է:

Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829