Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որեւէ ռազմաքաղաքական դաշինքի». Հայկ Մամիջանյանը նման տեղեկություն ունի

Փետրվար 26,2024 17:24

«Այս իշխանությունների խնդիրն այն է, որ իրենք ոչ թե այս կամ այն պրո-ն ունեն՝ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, այլ նրանց կարևորագույն դավաճանությունն այն է, որ իրենք անտիհայկական են»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի, դրա հնարավոր հետևանքների մասին։

Հայկ Մամիջանյանը նկատում է՝ Արմեն Աշոտյանն իր վերջին հոդվածներում մանրամասն նկարագրել էր մյունխենյան կոնֆերանսի մեջ թաքնված բազմաթիվ խնդիրներ. փաստացի, Ադրբեջանի պահանջով նորից փոխվեց միջնորդ երկիրը, ավելին՝ միջնորդ երկիր, որպես այդպիսին, չմնաց, որովհետև Գերմանիայի կանցլերն ընդամենը կազմակերպել է Փաշինյան-Ալիև հանդիպում։

«Ինչպես Ադրբեջանը վաղուց պահանջում էր՝ բանակցային ձեւաչափը դարձավ առանց միջնորդների։ Այսինքն՝ Ադրբեջանի եւս մեկ պահանջ բավարարվեց։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ՝ կարեւոր չէ, թե այս իշխանությունները պրոինչական են, էական է, որ իրենք անտիհայկական են»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխությանը, Հայկ Մամիջանյանն ասաց՝ իր տեղեկություններով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ տանի Սահմանադրությունը փոխելու գործընթացը, ապա, բացի այն ամենից, ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, ինչը քաղաքական դիսկուրսի մաս է կազմում, Սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայություն. «Սա, իմ տեղեկություններով, եթե այդպես չէ, թող հերքեն։ Այսինքն՝ սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որեւէ ռազմաքաղաքական դաշինքի։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն կորսվելու են, ջարդվեն գործող համակարգերը, այլեւ սահմանադրորեն ֆիքսվելու է դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829